Մարզեր

Գյումրիում կկառուցվի 27 սոցիալական բնակարան

1 րոպեի ընթերցում

Գյումրիում կկառուցվի 27 սոցիալական բնակարան

Գյումրիում մարտի 1-ին կմեկնարկի սոցիալական բնակարանների շինարարությունը: Կկառուցվի 27 սոցիալական բնակարան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագիրն իրականացնում է «Փարոս» հիմնադրամը: 

Ծրագրի ընթացքը քննարկելու համար Գյումրիի քաղաքապետի  պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանի հետ:  

Ծրագրի իրականացման համար Գյումրիի համայնքապետարանը հատկացրել է քաղաքի Լիսինյան 15 հասցեում գտնվող կիսակառույց շենքը: Շենքի առաջին հարկում անապահով երեխաների համար լինելու է արտադրական և ուսումնական կենտրոն:

Սոցիալական բնակարանները կհատկացվեն միայնակ, անժառանգ, տնակում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, որոնք մինչ օրս չեն օգտվել որևէ պետական աջակցությունից։

Ծրագրի ընդհանուր արժեքը 1.200.000 դոլար է, տևողությունը` 18 ամիս։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում