Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

2 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի հաջողվի հեշտությամբ ավարտել, քանի դեռ աշխարհում նավթի գները բարձր են մնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ընթացքում` պատասխանելով լրագրողների հարցերին:

Թրամփը շեշտել է, որ նավթի բարձր գները նպաստում են պատերազմի շարունակմանը։ 

«Մենք ցանկանում ենք, որ ՕՊԵԿ-ն իջեցնի նավթի գները։ Դա կարող է ինքնաբերաբար դադարեցնել ողբերգությունը, որը տեղի է ունենում Ուկրաինայում։ Նավթի գների նվազեցումը կթուլացնի պատերազմի ֆինանսական հիմքերը և կբացի խաղաղության հասնելու ուղին»,- ասել է նա։

Թրամփը խոսել է պատերազմի մարդկային կորուստների մասին՝ նշելով, որ զոհերի թիվն աճում է ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմում։ 

«Զոհվել են մեծ թվով զինվորներ և խաղաղ բնակիչներ։ Սա արյունալի ողբերգություն է երկու կողմերի համար։ Շաբաթական հազարավոր մարդիկ են կորցնում իրենց կյանքը։ Սա խենթ պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար»,- ընդգծել է նա։

Նա ՕՊԵԿ-ին կոչ է արել արագ քայլեր ձեռնարկել նավթի գները նվազեցնելու ուղղությամբ, ինչը, նրա կարծիքով, կօգնի դադարեցնել հակամարտությունը։ 

«Եթե նավթի գները նվազեն, այս պատերազմը անմիջապես կդադարի»,- հավելել է նա։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում