Համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը նույնպես քվեաթերթիկների վրա գրիչով նշում չի արվելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը քվեաթերթիկի վրա գրիչով նշում չի արվելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 65 կողմ ձայն:

Համահեղինակ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ 2021-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների, նաև ՏԻՄ ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, ըստ այդմ առաջարկվում են փոփոխություններ՝ վերացնելու ի հայտ եկած խնդիրները:

«Առաջարկվում է համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների պարագայում անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, նախատեսել առանձին քվեաթերթիկներ: Այսինքն՝ ՏԻՄ ընտրությունները լինելու են նույն մոդելով, ինչ ԱԺ ընտրությունները, և ըստ էության գրիչը ընտրությունների ընթացքում վերանալու է: Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում»,-ասաց Հովհաննիսյանը:

Այդ դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

«Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ կուսակցությունների, դաշինքների անունները չեն կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր: Ընտրություններից առաջ դաշինքներ են ձևավորվում անուն-ազգանուններով: Մենք ընտրել ենք համամասնական ընտրակարգը և ըստ էության հաջողել ենք այս ընտրակարգում, գրանցել ենք առաջընթաց ընտրական գործընթացներում: Եվ անուն-ազգանուններով դաշինքներով ընտրություններին մասնակցելն ըստ էության մեծամասնական ընտրակարգի տրամաբանություն է»,-ասաց Հովհաննիսյանը:

Եվ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ են իրականացվել և փաթեթում ավելացվել է Կուսակցությունների մասին օրենքը՝ ըստ որի կուսակցությունները ևս չեն կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և դրանց հոլովաձևեր:

Հայերեն

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին