Քաղաքականություն

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

1 րոպեի ընթերցում

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ:

Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան: 

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա:

Վստահ եմ, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կնպաստեն փոխգործակցության նոր հորիզոնների և ուղղությունների բացահայտմանը:

Վերահաստատելով մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին շարունակական առաջընթաց, խաղաղություն և բարօրություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում