Քաղաքականություն

Սլովակիայում հակակառավարական ցույցեր են

2 րոպեի ընթերցում

Սլովակիայում հակակառավարական ցույցեր են

Վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կառավարության դեմ բողոքի զանգվածային գործողություններ են ընթանում Սլովակիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aktuality տեղական լրատվական կայքը:

Նշվում է, որ ցուցարարները փողոցներ են դուրս եկել «Սլովակիան Եվրոպա է» կարգախոսով։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ցույցերի կազմակերպիչն է «Խաղաղություն Ուկրաինային» ուկրաինամետ կազմակերպությունը։ Մայրաքաղաք Բրատիսլավայում ցույցին մասնակցել է շուրջ 60 հազար մարդ։

Ավելի վաղ վարչապետ Ֆիցոն երկրում պետական ​​հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանք էր հնչեցրել ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա» կուսակցության հասցեին: Կառավարության ղեկավարը նշել էր, որ երկիր են ժամանել օտարերկրացիներ, որոնք կարող են բողոքի հանրային գործողություններ կազմակերպելու և վարչական շենքերը գրավելու միջոցով ձեռնարկել օրինական իշխանությունը տապալելու փորձ: Սլովակիայի ղեկավարը նշել էր, որ երկրի ուժային կառույցները նախազգուշական լուրջ միջոցներ կձեռնարկեն պետական ​​հեղաշրջումը կանխելու համար։ Նա նշել էր նաև, որ ցույցերի կազմակերպիչներն առնչվում են նաև Վրաստանում և Ուկրաինայում տարբեր տարիներին տեղի ունեցած իրադարձություններին:

Ցույցերի կազմակերպիչները հերքել են Սլովակիայում իշխանափոխություն կատարելու մեղադրանքները: Նրանք դիմել էին երկրի գլխավոր դատախազություն՝ խնդրելով ստուգել վերջին շրջանում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի քայլերը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Դա հաջորդել է Ռոբերտ Ֆիցոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 22-ին Մոսկվայում 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում