Մերձավոր Արևելք

Իսրայելն ազատ է արձակել բանտարկած 200 պաղեստինցի՝ չորս պատանդի դիմաց

1 րոպեի ընթերցում

Իսրայելն ազատ է արձակել բանտարկած 200 պաղեստինցի՝ չորս պատանդի դիմաց

Իսրայելը բանտից ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալի՝ Գազայի հատվածից չորս իսրայելցի զինվորական պատանդի ազատ արձակման դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է իսրայելական բանակի Galei IDF ռադիոն։

«114 պաղեստինցի բանտարկյալ ազատ է արձակվել Ռամալլայի Օֆեր բանտից, ևս 70 բանտարկյալ կարտաքսվի Եգիպտոս, իսկ 16-ը՝ Գազայի հատված»,- հայտնել է ռադիոկայանը։

Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են ավտոբուսները Ռամալլա տեղափոխում բանտից ազատված պաղեստինցիներին։

Ավելի վաղ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որպես Իսրայելի հետ Գազայում հրադադարի համաձայնագրի մաս, ազատ արձակեց Իսրայելի պաշտպանության ուժերի չորս կին զինվորների, ովքեր առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում