Աշխարհ

Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել

Ավելի քան 70 մարդ է զոհվել, երբ արագ արձագանքման ուժերի անօդաչու սարքը հարվածել է Սուդանի արևմտյան Էլ Ֆաշեր քաղաքի հիվանդանոցին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Դարֆուրի նահանգապետ Մինի Արկո Մինավին:

«Անօդաչու թռչող սարքը հարվածել է Սաուդյան Արաբիայի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքին, ինչի հետևանքով սպանվել են ներսում գտնվող բոլոր հիվանդները: Նրանց թիվը գերազանցում է 70-ը»,- ասել է Մինավին:

2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում ծանր մարտեր են ընթանում Մուհամմեդ Համդան Դաղլոյի հրամանատարությամբ գործող Արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն հայտարարել է, որ երկրում շարունակվող պայքարը կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունների բռնկման և առողջապահական համակարգի ճակատագրական փլուզման:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում