Քաղաքականություն

Բելառուսում  նախագահ են ընտրում

1 րոպեի ընթերցում

Բելառուսում  նախագահ են ընտրում

Բելառուսի Հանրապետությունում հունվարի 26-ին մեկնարկել են նախագահի ընտրությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ԲելՏԱ-ն, երկրում ձևավորվել է 5325 ընտրատեղամաս, որոնք բաց կլինեն տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 21-ից 25-ը տեղի է ունեցել վաղաժամկետ քվեարկություն։ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81 տոկոսը:

Նախագահն ընտրված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկեն ընտրությունների  մասնակիցների կեսից ավելին։

Բելառուսում ընթացող ընտրությունները վերահսկվում են ավելի քան 44,000 ազգային և մոտ 500 միջազգային դիտորդների կողմից:

Բելառուսի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակիցներն են Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովն ու Աշխատանքի և արդարության հանրապետական ​​կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում