Քաղաքականություն

Իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ ՀՀ վարչապետ

Իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սոցցանցերում նրա ակտիվությունը հուշում է արտահերթ ընտրությունների պատրաստվելու մտադրության մասին։ 

«Միանշանակ՝ ոչ, մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այսինքն՝ այդտեղ նորություն չկա»,- ընդգծեց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սոցցանցերում վերջին շրջանում իր ակտիվությունը պայմանավորված է ավելի մեծ թափանցիկություն ապահովելու և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից։

«Ցանկացած չեզոք դիտորդ պիտի նկատած լինի, որ ոչ միայն քաղաքացիների հետ շփումից չեմ խուսափել երբեք, այլ ընդհակառակը՝ ես ինքս եմ առիթներ փնտրում նման շփումների համար: Եվ դա բխում է մի պարզ իրողությունից՝ մեր Կառավարության և իմ՝ վարչապետ դառնալու հանգամանքներից, ծագումնաբանությունից, կարճ ասած՝ ժողովրդավարությունից»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը։ 
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում