Տնտեսություն

Հայտարարագրման արդյունքում սոցիալական կրեդիտների տեսքով գումարների վերադարձման տարբերակ կստեղծվի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայտարարագրման արդյունքում սոցիալական կրեդիտների տեսքով գումարների վերադարձման տարբերակ կստեղծվի. Փաշինյան

Այս տարի՝ 2025 թվականին լրացվող հայտարարագրերի ներկայացման արդյունքում, հնարավոր է՝ 70 մլրդ դրամ այդ համակարգով քաղաքացիներին վերադարձվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման առավելություններին: 

«70 մլրդ դրամ, գրեթե 200 մլն դոլար մենք քաղաքացիներին վերադարձնելու՝ տարբերակ, ենթակառուցվածք ենք ստեղծում: Ինչո՞ւ չեմ ասում՝ միանգամից վերադարձնելու ենք, որովհետև դրա համար կա պայման. առաջինը, որ մարդը եկամտային հարկ վճարող լինի և վճարած լինի, և երկրորդ, որ այդ ծախսերը նորմալ փաստագրվեն և փաստաթղթավորված ներկայացվեն համընդհանուր հայտարարագրման համակարգում»,- ասաց նա:

 Փաշինյանի խոսքով՝ այս վերադարձի ենթակա գումարները անվանվում են սոցիալական կրեդիտներ: 

«Մենք մտածում ենք, որ բնակարանի ձեռքբերման դեպքում էլ պետք է սոցիալական կրեդիտ լինի, այսինքն՝ վերադարձի համակարգ, բայց քանի որ արդեն իսկ տարեկան 70 մլրդ դրամ բնակարանի ձեռքբերման դեպքում քաղաքացիներին վերադարձնում ենք, այդ համակարգն ուրիշ ձևով գործում է»,- մանրամասնել է վարչապետն ու հավելել. «Նաև շատ կարևոր է, որ, ճիշտ է, ասում եմ՝ 70 մլրդ դրամ ենք վերադարձնում քաղաքացիներին, բայց, այնուամենայնիվ, դրա պարամետրերը դեռ ամբողջությամբ պարզ չեն, այսինքն՝ փաստացի պետք է հայտարարագրերը լինեն, որպեսզի հասկանանք, թե ինչքան է ծավալը: Սա բյուջեի համար ծախս է, և մենք պետք է շատ զգույշ լինենք, որ հանկարծ շատ մեծ անհամաչափ ծախսեր բյուջեի համար չգեներացնենք, որը հնարավոր չի լինի ինչ-ինչ պատճառով վճարել»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում