Քաղաքականություն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

AFP via Getty Images
AFP via Getty Images

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ  Կայա Կալասը մոտ ապագայում կժամանի Հայաստան։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը սպասվող այցի վերաբերյալ մանրամասներ չներկայացրեց, սակայն նշեց, որ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: 

«Մոտ շաբաթներին կունենանք Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախատեսվում են նաև այլ բարձրաստիճան այցելություններ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում