Քաղաքականություն

Հարցումը ցույց է տվել, թե ինչպես են դանիացիները վերաբերում Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միանալու գաղափարին

2 րոպեի ընթերցում

Հարցումը ցույց է տվել, թե ինչպես են դանիացիները վերաբերում Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միանալու գաղափարին

Դանիացիների ճնշող մեծամասնությունը դեմ է Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միանալուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում Epinion հետազոտական ​​ընկերության կողմից DR հեռուստաընկերության համար անցկացված հարցման արդյունքները:

Ըստ այդմ՝ դանիացիների 90%-ը դեմ է Գրենլանդիայի վերահսկողությունն ԱՄՆ-ին զիջելուն։ Հարցվածների միայն 3%-ն է արտահայտել հակառակ տեսակետը, ևս 7%-ը դժվարացել է պատասխանել կամ չի ցանկացել որևէ կարծիք արտահայտել։ Հարցումն անցկացվել է 1016 մարդու շրջանում հունվարի 15-22-ն ընկած ժամանակահատվածում։ 

Ավելի վաղ TV2 հեռուստաալիքի համար Megafon հետազոտական ​​ընկերության կողմից անցկացված հարցումը ցույց էր տվել, որ դանիացիների մեծամասնությունը կողմ է Գրենլանդիան Դանիայի թագավորության կազմում պահպանելուն։ Բացի այդ, USA Today-ի և Բոստոնի Սոֆոլքսի համալսարանի կողմից անցկացված նախորդ հետազոտության համաձայն՝ ամերիկացիների կեսից ավելին դեմ է Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգներին միանալուն:

Հունվարի 7-ին Թրամփը հայտարարեց, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը և ընդգծեց դրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: 

Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն, իր հերթին, ասել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի։ 

Թրամփը հրաժարվել է խոստանալ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում