Տարածաշրջանային

Թուրքիայի Մուղլա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետեւանքով տուժել է մոտ 20 մարդ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Մուղլա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետեւանքով տուժել է մոտ 20 մարդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգում, որի հետևանքով տուժել է 19 մարդ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին հուլիսի 14-ին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տարածվող հրդեհն արդեն ոչնչացրել է 500 հեկտար անտառ։

Հայտնի է, որ հրդեհի հետեւանքով տուժել է 19 մարդ։ Նրանցից 9-ն, ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության, գտնվում են հիվանդանոցում։

Փրկարարները շարունակում են անտառի մարումը ինչպես ցամաքային տեխնիկայի, այնպես էլ օդից՝ ուղղաթիռների օգնությամբ, սակայն ուժեղ քամին մի քանի հրշեջ բրիգադներին թույլ չի տալիս պայքարել կրակի դեմ։

Հուլիսի 14-ի առավոտից հրդեհաշիջման աշխատանքները մեծ թափով շարունակվում են:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 10 հրշեջ ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 179 հրշեջ մեքենա, 29 տրակտոր ու շուրջ 1500 հրշեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում