Միջազգային

Իլոն Մասկը հրաժարվել է Թվիթերը 44 մլրդ դոլարով գնելու մտադրությունից

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը հրաժարվել է Թվիթերը 44 մլրդ դոլարով գնելու մտադրությունից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկացի գործարար և գյուտարար Իլոն Մասկը չեղարկել է Թվիթերը 44 մլրդ դոլարով գնելու իր առաջարկը «շաբաթներ տևած բուռն դրամայից հետո»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրիտանական «Գարդիանը»՝ վկայակոչելով Մասկի փաստաբանների պարզաբանումը:

Ամերիկացի միլիարդատիրոջ փաստաբանները պարզաբանել են, որ Իլոն Մասկը խզում է գործարքի պայմանավորվածությունը՝ Թվիթերի կողմից պայմանագրի բազմաթիվ դրույթների խախտումներից և կեղծ, ապակողմնորոշող հայտարարություններից հետո:

Հունիսի 21-ին «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ Թվիթեր սոցիալական ցանցի տնօրենների խորհուրդը միաձայն խորհուրդ է տվել բաժնետերերին կողմ քվեարկել ամերիկյան ընկերությունը գործարար Իլոն Մասկին վաճառելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում