Հայաստանի և Իսպանիայի առևտրատնտեսական կապերը հասնում են մինչև երկինք. Իսպանիայի ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում Իսպանիայի Թագավորության ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության բացումը, որը տեղի է ունենալու առաջիկայում, ցույց է տալիս Իսպանիայի հետաքրքրությունը ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն:

Հիշեցնելով, որ այս տարի Իսպանիան և Հայաստանը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Իսպանիայի արտգործնախարարը ընդգծել է, որ Իսպանիան և Հայաստանը գերազանց հարաբերություններ ունեն:

«Այս տարի՝ 2022 թվականին, մենք տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը, և սա իմ հայ գործընկերոջ այցի պատճառներից մեկն է: Այս երեսուն տարվա ընթացքում մենք կառուցել և ընդլայնել ենք մեր փոխհարաբերությունները», - ասել է Իսպանիայի ԱԳ նախարարը:

Խոսե Բուենոյի խոսքով՝ Արարատ Միրզոյանի հետ իր հանդիպումը և Երևանում Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Իսպանիայի կառավարության որոշումը ցույց են տալիս Իսպանիայի հատուկ հետաքրքրությունը ամրապնդելու Հայաստանի հետ իր հարաբերությունները և ավելացնելու Թագավորության ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Ինչպես Հայաստանի արտգործնախարարը, այնպես էլ Իսպանիայի արտգործնախարարը իրենց խոսքում շեշտել են, որ հայկական առաջին արբանյակի տիեզերք ուղարկելը հայկական «Գեոկոսմոս» պետական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության գերազանց համատեղ աշխատանքի արդյունքն է:

«Մեր առևտրային և տնտեսական կապերը մեծ ներուժ ունեն և դրանք բառացիորեն հասնում են մինչև երկինք, քանի որ առաջին հայկական արբանյակը տիեզերք է ուղարկվել այս տարվա մայիսին շնորհիվ հայկական և իսպանական ընկերությունների համատեղ նախագծի: Նաև համագործակցության մեծ հնարավորություններ կան տարբեր ոլորտներում՝ ինչպիսիք են ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, տրանսպորտային փոխադրումները և վերականգնվող էներգետիկան», - ասել է Իսպանիայի արտգործնախարարը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 5-7-ը աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի և արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ: Նախատեսված է հանդիպում նաև ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:

Հայերեն English Español Français Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը