Տարածաշրջանային

Թուրքիան և Իտալիան համագործակցության 9 համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան և Իտալիան համագործակցության 9 համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի նախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո տեղի է ունեցել ստորագրման արարողություն, որի ժամանակ երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 համաձայնագիր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ հուշագրերը ներառում են գիտական և տեխնոլոգիական, քաղաքացիական պաշտպանության, ռազմապաշտպանական ոլորտներում գաղտնի ինֆորմացիայի փոխանակման, միմյանց վարորդական իրավունքի վկայականների ճանաչման, դիվանագետների պատրաստման ասպարեզում համագործակցության և մի շարք այլ ոլորտներ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ստորագրել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ADF) և MED Dialogues-ի միջև հնարավոր համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում