Հասարակական

Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է դարձել Հայաստանի երեք ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է դարձել Հայաստանի երեք ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 1-3-ն անցկացվել է Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցեցին Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Էլեն Մարտիրոսյանը, Գուր Սարգսյանն ու Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սան Դավիթ Խաչատրյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինի Հանս Էյսլերի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Գալինա Իվանցովա-Բիելկայի գլխավորած ժյուրիի կազմը հուլիսի 3-ին հրապարակել է մրցույթի արդյունքները, համաձայն որոնց՝ Հայաստանի երեք ներկայացուցիչները զբաղեցրել են լավագույն հորիզոնականները։

Մասնավորապես՝ 3-րդ տարիքային խմբում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գուր Սարգսյանը, 2-րդ տարիքային խմբում՝ 2-րդ հորիզոնականը` Դավիթ Խաչատրյանը, իսկ Էլեն Մարտիրոսյանն 1-ին տարիքային խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում