Եվ Սասունը նորի՜ց պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց․․․  Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել ազգային երգ ու պարի փառատոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենապաշտ հայի անկոտրում ոգին ու միասնությունն արտացոլող երգ ու պարով հունիսի 26-ին Դաշտադեմի ամրոցում տեղի է ունեցել մշակութային գունեղ փառատոն՝ համեմված ազգային ուտեստների ու բարիքների հյուրասիրությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանից։

«Փառատոնի առանցքում Սասնա պարերն էին, իսկ ուղերձը մեկն էր՝ հայն անկոտրում է, հայն ապրում ու եռանդուն արարում է․ ինչպես Գևորգ Էմինն է ասել՝ չի՜ հաղթի ոչինչ այն քաջ ժողովրդին, որ այս ջանքո՛վ ու այս կամքո՛վ պարե՜լ գիտի․․․

Միջոցառմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավորներ Արման Եղոյանը, Գևորգ Պապոյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, մայրաքաղաքից, այլ մարզերից և արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ։

Ներկաներին ողջունեցին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Գևորգ Պապոյանը, Տավրոս Սափեյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Սերգեյ Մովսիսյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ մարզում ազգային ոգին բարձր պահելու, հայրենասեր սերունդ դաստիարակելու, ազգային մշակույթը հանրահռչակելու տեսանկյունից նման միջոցառումները չափազանց կարևոր են։

Պատգամավոր Գևորգ Պապոյանը, ողջունելով մշակութային փառատոնների անցկացումը, նշել է, որ Թալինում հաստատված սասունցիները հայի հայրենասեր, խրոխտ տեսակը լավագույնս ներկայացնում են նաև ազգային երգ ու պարի փառատոններում։

Տավրոս Սափեյանն իր ելույթում հավաստիացրել է, որ Թալինը ազգային միջոցառումների շրջանակում հաճախակի է հյուրընկալելու տարբեր տարածաշրջանների բնակիչներին՝ հայկական մշակույթին հաղորդակցվելու գեղեցիկ միջավայր ստեղծելով։

Ելույթ են ունեցել Թալինի պարային համույթները, նվագախմբերը, երգիչները՝ պարերի շուրջ համախմբելով պետական այրերին ու փառատոնի մասնակիցներին։ Մարզպետի կողմից պատվոգրեր են ստացել լավագույն պարային խմբերն ու երգիչները։

Փ«առատոնն ամփոփվեց միասնական շուրջպարով։ ․․․Եվ Սասունը նորի՜ց պարեց, ոտքը զարկեց, ձեռքով արեց․․․.»,- հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։

Նշվում է, որ նախաձեռնությունը Արագածոտնի մարզպետարանինն է եղել, փառատոնի կազմակերպմանը գործուն աջակցություն են ունեցել Թալինի համայնքապետարանը և «Թալին-հույս» մշակութային հասարակական կազմակերպությունը։

Հայերեն

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը