Հասարակական

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության տեսուչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ քրեական գործի նյութերի` 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք:

22.06.2022 թ.-ին Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների մեջ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և երկկողմ հարաբերությունները

Ալկոհոլային խմիչք արտադրողները Վրաստանի դեսպանությունից պահանջում են պարզաբանել հայկական բեռնատարների համար ստեղծվող խոչընդոտների պատճառը

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2025թ. հայտերի մրցույթ

Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

Ուիթքոֆը հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր հարցերի մասին

Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

Աշխատակիցը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար