Հայաստան

Աշխատակիցը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

2 րոպեի ընթերցում

Աշխատակիցը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցն ապօրինի ձեռք բերված 3 առանձին թափանցիկ պոլիէթիլենային փաթեթներում փաթեթավորված 2,16 գրամ «Մարիխուանա» տեսակի և 0,47 գրամ «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցները մի քանի դատապարտյալների փոխանցելու դիտավորությամբ ապօրինի տեղափոխել է ՔԿՀ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ նույն օրը կատարված անձնական զննության ժամանակ տվյալ աշխատակցի տաբատի գրպանից հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված հիշյալ թմրամիջոցները:

Է.Ն.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում