Մշակույթ

Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների մեջ

1 րոպեի ընթերցում

Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների մեջ

Փարիզի դատարանը մայիսի 13-ին ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդյեին մեղավոր է ճանաչել 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանման հրապարակում երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ և նրան դատապարտել 18 ամսվա պայմանական ազատազրկման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Փարիզի դատարանը նաև կարգադրել է, որ 76-ամյա Դեպարդյեն, որը ներկա չէր դատավճռին, գրանցվի սեռական հանցագործների գրանցամատյանում։

Դեպարդյեն, որը նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում և հեռուստասերիալներում, ավելի վաղ հերքել էր իր հանդեպ ներկայացված մեղադրանքները։ Նրա փաստաբանը հայտնել է, որ դերասանը կբողոքարկի վճիռը։

Դերասանին ոտնձգությունների կամ ոչ պատշաճ պահվածքի մեջ մեղադրել է շուրջ 20 կին, սակայն սա առաջին դեպքն է, որ գործը հասել է դատարան։ Հայցվորներն են 54-ամյա բեմանկարիչը և 34-ամյա ռեժիսորի օգնականը, որոնք դերասանին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:

Դեպարդյեն ավելի վաղ դատական լսումների ժամանակ խոստովանել էր, որ կոպիտ է, վատ բառապաշար է օգտագործում, բայց ոչ ոքի «ձեռք չի տվել»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում