Հասարակական

Արայիկ Հարությունյանն ու Հակոբ Արշակյանը կղեկավարեն «Սթարմուս» փառատոնի կազմակերպման աշխատանքները համակարգող հանձնաժողովը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ու Հակոբ Արշակյանը կղեկավարեն «Սթարմուս» փառատոնի կազմակերպման աշխատանքները համակարգող հանձնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը նախատեսվող «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Հանձնաժողովը համանախագահելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հանձնաժողովի կազմում ներառված են նաև պաշտոնյաներ այլ գերատեսչություններից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում