Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը և Միխայիլ Շվիդկոյը քննարկել են հայ-ռուսական հումանիտար համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը և Միխայիլ Շվիդկոյը քննարկել են հայ-ռուսական հումանիտար համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել էՌուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը և հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր:

«Անդրադարձ է կատարվել«Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը տեղի կունենա 2022 թ. հունիսի 10-11-ը Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում: «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» միջոցառումը նախատեսվում է 2022 թ. Աշնանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները կարևորել են վերը նշված միջոցառումների անցկացումն ու ընդգծել, որ դրանք կնպաստեն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում