Տարածաշրջանային

Չավուշօղլուն Լավրովի հետ հանդիպումից հետո մեկնաբանություններ է արել ՌԴ-Ուկրաինա հարաբերություններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն Լավրովի հետ հանդիպումից հետո մեկնաբանություններ է արել ՌԴ-Ուկրաինա հարաբերություններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելուն և որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը բանակցությունների միջոցով բխում է ողջ միջազգային հանրության շահերից։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Այսօր բանակցային գործընթացի վերսկսման համար (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև.-խմբ) ավելի դրական մթնոլորտ է ձևավորվել, քան մի քանի շաբաթ առաջ»,- ասել է Չավուշօղլուն։

Անդրադառնալով Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի մատակարարումների հարցին՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան իրատեսական է համարում Սեւ ծովում «հացահատիկային միջանցքի» ստեղծման ծրագիրը։

Չավուշօղլուի խոսքով՝ պատերազմը (Ուկրաինայում.-խմբ) ոչ միայն սպառնալիք է նավատորմի և առևտրի համար Սևծովյան տարածաշրջանում, այլ նաև հղի է ավելի լայն խնդիրներով։

«Միջազգային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ տարբեր գաղափարներ են առաջ քաշվել։ Վերջիններիս թվում ՄԱԿ-ի ծրագիրը: Սա ծրագիր է, որը նախատեսում է ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ հատուկ քառակողմ համագործակցության մեխանիզմի ստեղծում, որը ենթադրում է նաև նավերի ստուգում։ Թուրքիան այս ծրագիրը համարում է իրագործելի ու կենսունակ։ Սակայն դա, առաջին հերթին, պահանջում է Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությունը»,- ասել է Չավուշօղլուն։

«Մենք մեր հերթին հայտարարել ենք, որ պատրաստ ենք հանդիպում կազմակերպել Ստամբուլում՝ քննարկելու ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի մանրամասները։ Թուրքիան նաև միանգամայն օրինական և արդարացված է համարում ռուսական կողմի պահանջները՝ վերացնել Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների արտահանման խոչընդոտները՝ Ուկրաինայից հացահատիկի, արևածաղկի և արևածաղկի ձեթի փոխադրումն ապահովելու դիմաց»,- շարունակել է նա։

«Փաստն այն է, որ այս գործընթացն ի վերջո ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ նավերի ապահովագրությունը, նյութատեխնիկական ապահովումը, տրանսպորտային ծառայությունները և բանկային գործառնությունները: Այսինքն, եթե աշխարհին պետք է ապրանքներ Ուկրաինայից և Ռուսաստանից, մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ճանապարհ բացենք մատակարարումների համար։ Կարեւոր է ստեղծել մեխանիզմ, որը կապահովի բոլոր կողմերի շահերը»,- պարզաբանել է նա։

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում