Միջազգային

Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի համար դեֆոլտ կազմակերպել. Դմիտրի Պեսկով

1 րոպեի ընթերցում

Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի համար դեֆոլտ կազմակերպել. Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքը փորձում Է Ռուսաստանի համար ձեռակերտ դեֆոլտ կազմակերպել. օբյեկտիվորեն՝ բացարձակապես ոչ մի հիմք չկա դրա համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արեւմուտքը, իսկապես, (Ռուսաստանին) մղում Է դեֆոլտի, բայց (այստեղ հարկավոր Է անընդհատ վերապահումներ անել) արհեստական դեֆոլտի: Դա ձեռակերտ դեֆոլտ Է, որովհետեւ դեֆոլտի համար ոչ մի հիմք չկա Ռուսաստանի Դաշնությունում, ընդ որում՝ բացարձակապես»,-ասել Է Պեսկովը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես պատժամիջոցների պայմաններում օգտագործել սխեման ռուսաստանյան գազի դիմաց վճարումների համար, Պեսկովն ասել Է, որ այդ հարցը պետք Է տալ ֆինանսների նախարարությանը:

«Բայց ինչ վերաբերում Է վճարումների մեխանիկային, այդուհանդերձ, ավելի լավ Է մեր ֆինանսների նախարարությունում ճշտել»,-ասել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում