Հեղեղումներ Գորիում. շարունակվում են անբարենպաստ եղանակի հետեւանքների վերացման աշխատանքերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատողները շարունակում են ջուրը դուրս քաշել Գորիի շրջանի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) բնակիչների տների նկուղներից, որոնք ջրածածկ են եղել հունիսի 7-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է շրջանի վարչակազմը: Անբարենպաստ եղանակի հետեւանքների վերացման աշխատանքերը չեն դադարել ամբողջ գիշեր: Առավոտվա դրությամբ խնդիրները գործնականում ամբողջությամբ լուծված են եղել: Տեղ-տեղ աշխատանքները, այնուամենայնիվ, շարունակվում են: Վերսկսվել Է տրանսպորտի երթեւեկությունը Գորի-Տինիսխիդի ճանապարհով, որը նախօրյակին կաթվածահար Էր եղել: Անբարենպաստ եղանակի կապակցությամբ տեղի բնակիչներից շուրջ 700 հաղորդագրություններ Է ստացվել Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский