8-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով 58-ամյա տղամարդը կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 8-ամյա երեխայի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների մի շարք հանգամանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը, 2022թ. մայիսի 27-ին գտնվելով ոչ սթափ վիճակում, տեղեկանալով նույն բնակավայրում բնակվող երեխայի ծնողների՝ տնից բացակայելու մասին, օգտվելով այդ հանգամանքից, անառակաբարո գործողություններ է կատարել մանկահասակ` 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ, սակայն հարևանուհին լսելով երեխայի օգնություն կանչելու և լացի ձայները, օգնության է հասել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի ներկայացուցիչ:

58-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ 58-ամյա տղամարդը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հուսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության այնպիսի պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ. Վրաստանի ԱԳ նախարար

ՀՀ կառավարության նիստ

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները գրանցել են շոշափելի առաջընթաց․ Արարատ Միրզոյան

Հայաստանն ավանդաբար Վրաստանի առաջին 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Մակա Բոճորիշվիլի

Երևանում բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով

ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները փետրվարի 7-ին հանդիպում են պլանավորում

Արարատ Միրզոյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարի՝ Թբիլիսի այցելելու հրավերը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակիցները հայտնի են