Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ հեռու American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի՝ օդում բախվելուց հետո Պոտոմակ գետից դուրս է բերվել 18 մարդու մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկին։

Կոլումբիայի շրջանի հրշեջ ծառայության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը բավական բարդ է ցրտի և քամու պատճառով։ Դեպքի վայրում աշխատում է 300 փրկարար։ 

Բախումը տեղի է ունեցել, երբ Կանզասի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) չվերթ իրականացնող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր վայրէջքի Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում։ Ուղևորատար ինքնաթիռում գտնվում էր 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Իսկ Վիրջինիայի Ֆորտ Բելվուար ռազմակայանից ուսումնական թռիչքի դուրս եկած ռազմական ուղղաթիռում գտնվում էր 3 զինվոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում