Կներկայացվեն «Դիմադրություն» շարժումն առավել կազմակերպված դարձնելու, ընդլայնելու ծրագրային դրույթներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությամբ ձևավորված «Դիմադրություն» շարժման մասնակիցներից վերջին 35 օրվա ընթացքում տարբեր ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 2100 հոգի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հունիսի 6-ին կայացած հանրահավաքի ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ դա ՀՀ ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալ է:

«Այս ընթացքում ձերբակալվել է 48 քաղաքացի, որից 27-ը ներկայում կալանքի տակ է: Կան հարուցված մի քանի գործեր, որոնց շրջանակում տարբեր քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել: Սա հնչեցնում եմ, որ բոլորը հասկանան, որևէ ճնշում, ձերբակալում մեր շարժումը չի կասեցնելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունը հայտնեց այն հանգամանքի կապակցությամբ, որ մինչ այժմ որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նա նշեց, որ այդ հարցով դիմում է դատախազությանը:

«Դիմադրություն» շարժումը շարունակելու է իր պայքարը: Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները հանվում են ու շարժման մասնակիցները դադար են վերցնում:

«Դադար վերցնելու, հետ քայլի, նահանջի խնդիր չկա, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Վրաններն ինքնանպատակ չենք տեղադրել, այսօր կարող եմ ասել, որ հրապարակից դուրս գալու որոշում չունենք: Վրանները տեղադրել ենք հրապարակում ու 24 ժամվա ռեժիմով պայքարում ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ քննարկում են, թե ինչպիսի մարտավարություն ընտրեն, որ շարժմանը նոր թափ հաղորդեն ու այն ավելի ընդլայնվի: «Դիմադրություն» շարժումը շաբաթվա վերջում հանդես կգա ծրագրային դրույթներով՝ ուղղված շարժումն ավելի կազմակերպված դարձնելուն:

Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ դատախազության շենք:

Հայերեն

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա