Հասարակական

Շուկայում պետք է լինի բացառապես սպանդանոցային ծագման մսամթերք. ՍԱՏՄ-ն շարունակելու է վերահսկողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խնդիր է դրել ավարտին հասցնել մսամթերքի շուկայում իրականացվող բարեփոխումները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նշեց, որ շուկայում սպանդանոցային ծագման միս-մսեղիք իրացնելու գործում բավական առաջընթաց են գրանցել:

«Սպանդանոցային ծագման մսի իրացման նկատմամբ վերահսկողությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Բավական մեծ արդյունքներ ունենք այս դաշտում: Իրացման ցանցում վերահսկողությունը խստացնելով՝ հասել ենք նրան, որ շուկայում առկա միս-մսեղիքի գերակշիռ մեծամասնությունը ուղեկցվում է սպանդանոցային ծագման փաստը հավաստող տեղեկանքով: Այս ընթացքում ավելացավ նաև սպանդանոցների թիվը: Նպատակն այն է, որ կարողանանք ամբողջական ծածկույթ ապահովել հանրապետության տարածքում: Ցավոք, դեռ եզակի դեպքեր արձանագրում ենք, երբ քաղաքացիների կողմից մորթ է իրականցվում, և այդ միսը զարտուղի ճանապարհներով հասցվում է իրացման ցանց: Խնդիրն ամբողջությամբ վերացված չէ, և պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ում ոչ սպանդանոցային ծագման մսի իրացումը դառնա ընդամենը խոսք, այլ ոչ թե իրականություն»,-ասաց Վահե Դանիելյանը:

Ընթացիկ տարվա մարտի 14-ից տեսչական մարմինն անցել է ավելի խստացված ստուգումների թե սպանդանոցներում, թե իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի վաճառքը բացառելու նպատակով: Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման պահանջը ուժի մեջ է մտել 2020 թվականի: Տարեսկզբին մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն սահմանվեց, արգելվեց բակային մորթը: Անասնապահներն ու մսավաճառները ակցիաներ էին իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Կառավարությունը պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգեց մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը, որից հետո շարունակվեցին բարեփոխումները:

Հայերեն

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային