Հասարակական

Ռադայում հայտնել են Բեռլինի՝ Կիևին սուզանավեր տրամադրելու հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

Ռադայում հայտնել են Բեռլինի՝ Կիևին սուզանավեր տրամադրելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևը հույս ունի սուզանավեր ստանալ Բեռլինից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը:

Նա հունիսի 3-ին հանդիպել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտի հետ, շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին ռազմական աջակցության համար և ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է «Եվրոպայի պաշտպանական սահմանը» դառնալ արևելքում:

«Չեմ բացառում Գերմանիայից սուզանավեր ստանալու հավանականությունը, քանի որ մենք պատրաստ ենք արևելքում Եվրոպայի պաշտպանական սահման դառնալ: Այդ համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել ինչպես այս փուլում, այնպես էլ՝ ապագայում»,- ասել է Ռուսլան Ստեֆանչուկը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում