Սպորտ

ԵԱ-Երևան. Եվրոպայի առաջնությունն ընթանում է բարձր մակարդակով. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ  

2 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Եվրոպայի առաջնությունն ընթանում է բարձր մակարդակով. Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ  

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը հիացած է Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կազմակերպվածությամբ:

«Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ընթանում է բարձր մակարդակով: Շնորհակալ եմ հայ ժողովրդին, շնորհակալություն կառավարությանը նմանատիպ հրաշալի մրցաշարի համար: Տեսնում եմ, որ Հայաստանում սիրում են բռնցքամարտը, Հայաստանն այս տարի դարձավ եվրոպական բռնցքամարտի մայրաքաղաքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կրեմլյովը:

Վերջինս անդրադարձավ նաև կիսաեզրափակիչի մենամարտերի ընթացքում արձանագրված մրցավարական բացթողումներին`շեշտելով, որ մրցավարները սխալ են թույլ տվել: «Հատուկ հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում: Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ մրցավարները սխալվել են: Հանձնաժողովը հետաքննություն կանցկանցի»,-ասաց նա:

Նախօրեին կայացած կիսաեզրափակիչներում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ92կգ քաշային Նարեկ Մանասյանըմրցեց Իսպանիան ներկայացնող Էմանուել Ռեյես Պլայի հետ։ Երեք ռաունդից մրցավարները մենամարտի հաղթող ճանաչեցինիսպանացուն: Նարեկ Մանասյանը համաձայն չէր մրցավարների որոշման հետ, և ի նշան բողոքի հրաժարվում էր լքել ռինգը: Մայիսի 29-ին,ժամը22:14-իդրությամբ Մանասյանը դեռևս ռինգում էր:Նրան էին միացել Ուկրաինայի հավաքականի ներկայացուցիչները,որոնք բարձրաձայնում էին,որ իրենց մարզիկի պարտությունն Անգլիայի ներկայացուցչի հետ մենամարտում անարդար մրցավարության հետևանք էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում