Սպորտ

ԵԱ-Երևան. Ռաֆայել Հովհաննիսյանն առաջին հաղթանակը տոնեց

1 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Ռաֆայել Հովհաննիսյանն առաջին հաղթանակը տոնեց

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում են երրորդ մրցումային օրվա մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ քաշային) առաջին մենամարտն անցկացրեց` մրցելով Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Ստեֆանով-Դմիտրովինի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

Ավելի վաղ իր երկրորդ մենամարտում պարտություն էր կրել Վախթանգ Հարությունյանը:

Մայիսի 25-ի երեկոյան 18:00-ից սկսածառաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը(60կգ),որի մրցակիցը կլինի հունգարացի Ռոլանդ Վերեշը:

Նախօրեին կայացած մեկնարկային մենամարտերում պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը(54կգ)և Նարեկ Զախարյանը(71կգ):Հաղթանակ էր տոնել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում