«Դիմադրություն» շարժման անդամները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանության շենք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 18-ին շարունակել են բողոքի և անհնազանդության ակցիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, առավոտյան 08:00-ից սկսած շարժման մասնակիցները փակում էին Երևանի տարբեր փողոցներ՝ խոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը:

Ոստիկանության տվյալներով՝ ակցիաների շրջանակում բերման է ենթարկվել 277 մարդ:

Շարժման անդամներն իրականացրել են նաև իրազեկման ակցիաներ ավտոերթերի միջոցով:

Օրվա ավարտին «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր հերթական հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցան Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Վերջինիս առաջարկով հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանության շենք՝ ներկայացնելու իրենց պահանջը՝ ակցիաների ընթացքում բացառելու որևէ անհամաչափ կամ բռնի գործողություն քաղաքացիների նկատմամբ:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում