Հասարակական

Հայաստանում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 17-ին տեղական ժամանակով ժամը 17:03-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 13:03-ին) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.93⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ, Լուսաձոր, Խաշթառակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում