Մշակույթ

Նիդերլանդներում ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն

2 րոպեի ընթերցում

Նիդերլանդներում ՀՀ վարչապետի մասնակցությամբ բացվեց Հին Հայաստանի գանձերը ներկայացնող ցուցադրություն

ԱՍԵՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրությունը պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը մեկնարկեց Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակության միության ներկայացմամբ:

Ելույթ ունեցավ Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ այս եզակի ցուցադրությունը կնպաստի,որ Հայաստանի մշակույթը, արվեստն ավելի ճանաչելի ու հրապուրիչ դառնան Նիդերլանդների բարեկամ ժողովրդի համար: «Ցուցադրությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս և հիշեցնում ջերմ և պատմականորեն բարեկամական հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև»,-ասաց Փաշինյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:

Ներկայացված են ոսկյա և արծաթյա զարդեր ու գավաթներ, զենքեր, խեցեղեն, կենդանիների և ռազմիկների բրոնզե արձանիկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում