Հասարակական

Վարդենիս համայնքի աղբահանությունը բարելավվում է 

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի աղբահանությունը բարելավվում է ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի եւ Վարդենիսի համայնքապետարանի համատեղ իրականացրած ծրագրերի արդյունքում ձեռք բերված «Կամազ-ko 456-12» մակնիշի բազմաֆունկցիոնալ երկու աղբատար մեքենաների շնորհիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, արդեն կան բոլոր պայմանները՝ խոշորացված համայնքի աղբահանությունն ավելի արագ եւ արդյունավետ կազմակերպելու համար։ Բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենաների ընդհանուր գինը կազմում է 51 միլիոն 600 հազար դրամ, որի 90 տոկոսը ներդրել է ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը, 10 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

«Ավտոմատացված աղբատար մեքենաները սպասարկելու են Վարդենիս համայնքի բոլոր բնակավայրերի աղբահանության գործը։ Մշակելու ենք հատուկ երթուղիներ եւ սահմանելու ենք հատուկ օրեր՝ աղբահանությունն անթերի կազմակերպելու համար։ Պատվիրելու եւ ձեռք ենք բերելու համապատասխան աղբարկղներ, որպեսզի մեքենաներն ավտոմատացված կարգով կարողանան բեռնել աղբը, ձեռքի աշխատանքը բացառվի կամ հասցվի նվազագույնի։ Բնական է, որ աղբահանության օրերի ժամանակացույցը կազմակերպելու ենք՝ ելնելով բնակավայրերի բնակչության թվաքանակից։ Միաժամանակ քայլեր ենք ձեռնարկում բնակավայրերի բարեկարգման ու գեղեցկացման ուղղությամբ։ Վերջերս «Կամրջակ» սոցիալական–բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ Վարդենիս քաղաքի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների պուրակում եւ Վիկտոր Համբարձումյան փողոցում իրականացվել է ծառատունկ՝ 25 տուա, 150 սամշիդ տեսակի տնկիներով»,- ներկայացրեց Ահարոն Խաչատրյանը:

Հայերեն

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

ԱՄՆ-ն և Կատարը 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական համաձայնագիր են կնքել

Boeing-ը 200 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Qatar Airways-ից

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 36 հազար մանրաձուկ