Միացյալ Նահանգներ

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Սաուդյան Արաբիայի Saudi Arabian Oil Co. (Saudi Aramco) պետական նավթային ընկերությունը շուրջ 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է ստորագրել ամերիկյան մի շարք խոշոր ընկերությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Aramco-ի տարածած հաղորդագրությունում:

Ստորագրվել է 34 փոխըմբռնման հուշագիր և գործընկերության վերաբերյալ համաձայնագիր, որոնք առնչվում են հեղուկ բնական գազի, վառելիքային և քիմիական արդյունաբերության, արտանետումների կրճատման տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտներին:

Aramco-ն, մասնավորապես, Սամրեֆի նավթավերամշակման գործարանի արդիականացման հնարավորությունը գնահատելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ExxonMobil Corp.-ի հետ: Բացի այդ, թվային փոխակերպման և արտանետումների կրճատման ոլորտներում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Amazon.com Inc.-ի, իսկ արհեստական բանականության ենթակառուցվածքների նախաձեռնությունների վերաբերյալ՝ Nvidia Corp.-ի հետ:

Համաձայնագրերի ստորագրման մասին ընկերությունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Էր Ռիադ կատարած այցից հետո։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում