Թուրքիա

Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 7-8-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Երեքշաբթի օրը Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կլինի Թուրքիայում՝ Անկարայում, որտեղ նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ելույթ կունենա գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք պաշտպանական արդյունաբերության համաժողովում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեման կլինի դաշինքի եվրոպական երկրների ռազմական ծախսերի ավելացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում