ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
1 րոպեի ընթերցում

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագիրը, ըստ որի ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր չեն գործի, իսկ եվրոպական ապրանքների նկատմամբ գործի 15 տոկոս մաքսատուրք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համաձայնագրի ուժի մեջ մտնելը դրական է համարել անդրատլանտյան առևտրի համար:
«Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ արդյունաբերական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը։ Սա լավ լուր է տրանսատլանտյան առևտրի համար։ Ավելի շատ կանխատեսելիություն։ Ավելի շատ ընտրություն։ Ավելի լավ գներ ԵՄ բիզնեսների և սպառողների համար», - գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Նա հավելել է՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը հիշեցնում է այն մասին, որ տրանսատլանտյան հարաբերությունները մնում են «աշխարհում ամենաարժեքավորը»:
Համաձայնագրով ԵՄ-ն պարտավորվում է նաև մինչև 2028 թվականը Միացյալ Նահանգներից գնել 750 միլիարդ դոլարի էներգառեսուրսներ:
Եվրախորհրդարանը ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի վերաբերյալ օրինագիծը հաստատել էր հունիսի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր ԵՄ-ից, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնի մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ անկախության օրը: