Աշխարհ

Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ

Սիրիայի անցումային կառավարությունում արտգործնախարար Ասաադ աշ-Շեյբանին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու արմատական «Հեզբոլլահ» կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ Բեյրութում կայացած բանակցություններից հետո։

«Զրույցը հաջող էր և օգտակար Սիրիայի և Լիբանանի միջև կապերի ամրապնդման համար։ «Հեզբոլլահ»-ի խնդիրը մենք չքննարկեցինք, նրա ներկայացուցիչների հետ հանդիպումներ այս այցի ընթացքում չեն պլանավորվում, բայց մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք նման շփումների, եթե դա օգուտ բերի բոլորին», - նշել է Սիրիայի արտգործնախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում