Իրան

Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի այն մեկնաբանություններին, որ իրենք երբեք թույլ չեն տա Թեհրանին միջուկային զենք ունենալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արաղչին X-ում գրել է, որ Իրանի դեմ սպառնալիքները հզոր պատասխանի կարժանանան:

«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի պայմանները լիովին հստակ են և հրապարակային բոլորի համար։ ԱՄՆ նախագահը հանձն է առել, որ ԱՄՆ-ն կլռեցնի Թել Ավիվում գտնվող իր «ընտանի կենդանիներին»։ Եթե նրանք անտեսեն իրենց «տիրոջը», Իրանը դաս կտա նրանց։ Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կստանա անհապաղ և հզոր պատասխան», - գրել է Արաղչին:

Նա գրառմանը կից ներկայացրել է Իսրայել Կացի խոսքերը, որը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրենց թիրախի տակ է: Կացն իրանցիներին նկարագրել է որպես «լավ վաճառականներ», որոնք փորձում են զիջումներ ստանալ բանակցություններում: Իսրայելի պաշտպանության նախարարը շեշտել է, որ երկիրը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք արտադրի, և եթե դա տեղի ունենա համաձայնության միջոցով, ապա «շատ ավելի լավ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում