Մարզեր

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

1 րոպեի ընթերցում

Մոնթե  Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների  հետ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Ալեքսանդր Մանուչարյանը և Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներից նշված վարժարանում իրենց ուսումը շարունակող սաները մայիսի 12-13-ին այցելել են մարզի համայնքներ, որտեղ հանդիպումներ են ունեցել մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում սովորող աշակերտների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մասնագիտական կողմնորոշման նպատակով վարժարանի պետը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։ 

Իրենց հերթին վարժարանի սաները ներկայացրել են իրենց փորձը, խոսել վարժարանի հագեցած առօրյայի մասին, կիսվել իրենց տպավորություններով և կարծիքներով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում