Աշխարհ

Boeing-ը 200 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Qatar Airways-ից

1 րոպեի ընթերցում

Boeing-ը 200 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Qatar Airways-ից

Ամերիկյան Boeing Co. կոնցեռնը 160 ինքնաթիռ մատակարարելու պատվեր է ստացել Կատարի Qatar Airways ավիաընկերությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

200 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Դոհա կատարած այցի ժամանակ։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին։ 

Թրամփը նշել է, որ այս պայմանագիրը ռեկորդային է Boeing-ի պատմության մեջ։

Ընկերության բաժնետոմսերը մայիսի 14-ին բորսայական առևտրի ընթացքում թանկացել են 1.6 տոկոսով։ Այս տարվա սկզբից դրանց արժեքը աճել է 16.8 տոկոսով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում