Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն մանդատները. պարզաբանում է Վլադիմիր Վարդանյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները իրենց մանդատները վայր դնեն, ոչինչ տեղի չի ունենա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Չի կարող որևիցե պատգամավորի կամ փոքրամասնության վարքագծի պատճառով խորհրդարանի բնականոն գործունեությունը խաթարվել։ Դա լավագույն լուծումը չէ, դա լուծում է, որը որոշակի առումով համահունչ չէ ժողովրդավարական զարգացումներին, բայց դրան ոչինչ չպետք է հետևի։ Պատկերացրեց, օրինակ՝ փոքրաթիվ խմբակցությունը դուրս է գալիս ԱԺ-ից, և սա հանգեցնում է խորհրդարանի լուծարմանը կամ արձակմանը։ Սա նշանակում է, որ անընդհատ կարող ենք ունենալ պերմանենտ ճգնաժամեր, որոնք որևիցե կերպով չեն համապատասխանում խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկություններին»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովի դահլիճը ընդդիմության հետ երկխոսության դահլիճն է։

«Խորհրդարանական քննարկումների համար նախատեսված դահլիճները ստեղծվել են երկխոսություն ծավալելու համար։ Սա է այն տեղը, որտեղ կարելի է ծավալել երկխոսություն»,- ասաց Վարդանյանը։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին