Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Կիև դեռևս իմաստ չունի. Վատիկանի պետքարտուղար

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Կիև դեռևս իմաստ չունի. Վատիկանի պետքարտուղար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ներկա իրավիճակում նման այցը իմաստ չի ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Ոկրաինա առաքելական այց կատարելու ցանկությունը վառ է մնում Ֆրանցիսկոս պապի սրտում:

«Սակայն դրա իրականացումը պայմանավորված է երկրում իրավիճակի իրական բարելավմանը նպաստելու հնարավորությամբ: Ինչպես ինքն է բացատրել՝ այցն իմաստ չի ունենա, եթե հաջորդ օրը նախկինի պես պատերազմը վերսկսվի»,-ասել է պետքարտուղարը La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում։

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Հռոմի պապը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում