Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաներն ու երթերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր ուժերը ապրիլի 28-ինհանրապետության տարբեր հատվածներում շարունակել են ակցիաներն ու իրազեկման երթերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա ընթացքում հանրապետականները Իսահակյանի արձանի մոտից երթով շարժվել են դեպի կառավարության շենքի մոտ, ապա շարունակել Ազատության հրապարակ: Նրանց շարքում էին նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը: Ներկա էր նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Երթի մասնակիցներին Ազատության հրապարակում ողջունեց նստացույց իրականացնող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Բոլորս իրար հետ ունենք մեկ նպատակ, մեր նպատակը շատ արդար է և ճիշտ, մեր նպատակն է ունենալ հզոր հայրենիք, հզոր Արցախ, հզոր Հայաստան և մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ հայ: Հայի արժանապատվությունը ոչ մեկ չի կարող խլել, որևէ մեկը չի կարող մեզնից խլել մեր հայրենիքն ու մեր երկիրը: Մենք չենք կարող դա թույլ տալ»,-ասաց Վանեցյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հավաքված մարդկանց թիվը գնալով ավելի է շատանալու: Այնուհետև հավաքված անձանց դիմելուց հետո Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ժամը 19:00-ին Ազատության հրապարակից մեկնարկեց քայլերթը:

Ինչպես Վանեցյանը հայտարարեց՝ քայլերթի մասնակիցները պետք է անցնեն Թումանյան, Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի փողոցներով, Հանրապետության հրապարակով, Սախարովի հրապարակով, Նալբանդյան փողոցով, որից հետո նորից վերադառնան Ազատության հրապարակ:

«Երկար չենք քայլելու: Եվս երկու օր, և կանցնենք մեր պայքարի հաջորդ փուլին»,-ասաց Վանեցյանը՝ հորդորեց չհոգնել, չհուսահատվել:

Օրվա ընթացքում Երևանի տարբեր հատվածներում իրականացվել են իրազեկման ակցիաներ՝ փակելով փողոցներ, բերման են ենթարկվել քաղաքացիներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Զեմֆիրա Միրզոևան էլ մի խումբ անձանց հետ շարունակել են Տիգրանաշենից դեպի Երևան քայլերթը:

Հայերեն

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26