Միջազգային

Բլինկենը եւ Օսթինը հայտարարել են Ուկրաինային եւ եւս 15 երկրների 713 մլն ռազմական օգնություն տրամադրելու մասին

2 րոպեի ընթերցում

Բլինկենը եւ Օսթինը հայտարարել են Ուկրաինային եւ եւս 15 երկրների 713 մլն ռազմական օգնություն տրամադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ապրիլի 24-ին Կիեւ կատարած չհայտարարված այցի ընթացքում հայտարարել են, որ Վաշինգտոնը 713 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի եւ Եվրոպայի եւս 15 երկրների ռազմական ֆինանսավորման համար: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ միջոցներից ավելի քան 322 միլիոն դոլարը կստանա Ուկրաինան, մնացած գումարը կբաշխվի Արեւելյան եւ Կենտրոնական Եվոպայի եւ Բալկանների երկրների, այդ թվում այն երկրների միջեւ, որոնք Կիեւին են տվել իրենց մոտ առակա զենքը: Ըստ որում, այժմ օգնությունը կստացվի ոչ թե զենքի պատրաստի խմբաքանակների տեսքով, այլ ֆինանսական մասնաբաժնի ձեւով, որով հիշյալ երկրները կարող են գնել իրենց համար անհրաժեշտ ռազմական համակարգեր եւ սարքավորանք:

«Դա օժանդակության կլինի այն ուժերին եւ միջոցներին, որոնց կարիքն Ուկրաինան ունի, հատկապես Դոնբասում պայքարելու համար: Այդ աջակցությունը նաեւ Ուկրաինայի զինված ուժերին կօգնի անցնելու ավելի կատարյալ սպառազինության եւ հակաօդային պաշտպանության համակարգերի, հիմնականում ՆԱՏՕ-ի համակարգերի»,- մեջբերում Է Reuters գործակալությունը Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցչի խոսքը: Նշվում Է, որ հայտրարարված մասնաբաժնի հետ Ուկրաինայի համար ԱՄՆ-ի ռազմական օգնության ծավալը կկազմի 3,7 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում