Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնել է պատրիարք Կիրիլի հետ նոր հանդիպումը հետաձգելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել Է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ լավ հարաբերությունները եւ ափսոսանք Է հայտնել հանդիպումը հետաձգելու կապակցությամբ, որը պլանավորվել Էր անցկացնել հունիսին, Երուսաղեմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(Հարաբերությունները) շատ լավ են: Ափսոս, որ Վատիկանը ստիպված Է եղել հետաձգել պատրիարք Կիրիլի հետ երկրորդ հանդիպումը, որը մենք նշանակել Էինք հունիսին, Երուսաղեմում, բայց մեր դիվանագիտությունը եկել Է այն եզրակացության, որ այս օրերին հանդիպումը կարող Է հանգեցնել մեծ խառնաշփոթության»,-քահանայապետն ասել Է La Naciցn արգենտինական հրատարակությանը տված հարցազրույցում: Պապի խոսքով՝ ինքը միշտ հանդես Է եկել միջկրոնական երկխոսության օգտին:

«Ինչպես բազմիցս ինձանից լսել եք, ինձ համար համերաշխությունը հակամարտությունից բարձր արժե»,-ասել Է քահանայապետը: Մեկնաբանելով այցը Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն՝ պապը հաղորդել Է, որ այնտեղ մենակ Է եղել:

«Ես չեմ ցանկացել, որպեսզի որեւԷ մեկն ինձ ուղեկցեր, դա եղել Է մի որոշում, որն ընդունել եմ ես, եւ իմ անձնական պատասխանատվությունը»,-ասել Է նա: Փետրվարի վերջին Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել Է Սուրբ Աթոռի միջնորդության հնարավորությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման գործում:

«Քահանայապետն այցելել Է Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն եւ հանդիպում ունեցել դեսպան Ալեքսանդր Ավդեեւի հետ՝ փորձելով հանդես գալ որպես հակամարտության միջնորդ»,-այն ժամանակ հաղորդել Է Telam արգենտինական գործակալությունը՝ չներկայացնելով հանդիպման ոչ մի այլ մանրամասնություն: Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին հանդիպումը պատրիարք Կիրիլի հետ կայացել Է 2016 թվականի փետրվարին, Կուբայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Հունաստանում սկսվել է այս սեզոնի առաջին տապի ալիքը

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

Բուլղարիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը հյուրընկալում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից մոտ 400 ուսանողի. BTA

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 20/07/26