ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի` ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանընթացքի,տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերություններիօրակարգիմի շարք հարցերիմասին:
Փաշինյանը եւ Միշելըքննարկել են նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներումՀայաստանին2.6 միլիարդ եվրո հատկացնելուպայմանավորվածության կատարմանընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետիրագործման կարեւորությունը: Շառլ Միշելը վերահաստատել էՀայաստանի համար նախատեսվածներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունըեւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը: